top of page

Ֆոն դեր Լեյենը, Զելենսկու խնդրանքով, կմասնակցի Թրամփի և Ուկրաինայի նախագահի հանդիպմանը

Aug 17, 2025
1 min read

Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկարինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև օգոստոսի 18-ին կայանալիք հանդիպմանը։ Նա այս մասին գրել է X-ում։

«Զելենսկու խնդրանքով ես կմիանամ նրա հանդիպմանը ԱՄՆ նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ երկուշաբթի », - գրել է ֆոն դեր Լեյենը։

Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև հաստատել է, որ օգոստոսի 17-ի երեկոյան կկայանա «կամավորների կոալիցիայի» տեսակոնֆերանս՝ Զելենսկու մասնակցությամբ։

 
 
1/2990
bottom of page