top of page

«Պապիկյանը չեղարկեց Վազգեն Սարգսյանի որոշումը. ԶՈւ-ից հանում են հոգևոր ծառայությունը». Գեղամ Մանուկյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 30
  • 1 min read


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարի ծավալներն ընդլայնվեցին։ Սուրեն Պապիկյանը հրամանով չեղարկել է դեռ 2000 թվականից ուժի մեջ եղած ՊՆ նախարարի հրամանը, որով կանոնակարգվում էին ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության, գնդերեցների գործունեություն։


Գնդերեցներ, որ 1997 թվականից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ եղել են զինվորի կողքին, ապրել նրանց հետ, պայքարել նրանց հետ, զոհվել, վիրավորվել, անհետ կորել…


Հետաքրքիր է՝ Պապիկյանն ի՞նչ է անելու Աշոտ Բ Երկաթ Բագրատունի թագավորի խաչի հետ, որը հայտարարվել էր Հայոց բանակի պահապան և հովանավոր սրբություն…


Սրանք այս ամենն ինչպե՞ս են մարսելու»:

 
 
1/2572
bottom of page