top of page

«Հայաստանում օպերատիվ վիճակը դառնում է ավելի ու ավելի «տպավորիչ»»․ Հակոբ Բադալյան

Feb 5, 2025
1 min read

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայտնում են, որ զինված հարձակում է եղել Մերձավանի համայնքապետի տան ուղղությամբ, կա զոհ եւ վիրավոր:

Ներքին գործերի համակարգի արդյունավետ ռեֆորմների և քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ ու անմնացորդ պայքարի արդյունքում Հայաստանում օպերատիվ վիճակի պատկերը դառնում է ավելի ու ավելի «տպավորիչ»:

Նախօրեին էլ, ի դեպ, Աբովյանում դանակահարության հետևանքով զոհվել է 22-ամյա երիտասարդ: Դանակահարությունը տեղի էր ունեցել մի խումբ երիտասարդների միջև վիճաբանության հետեւանքով:

Եթե հանրության հանդեպ ֆիսկալ մամլիչի կիրառման ջանասիրության և հետևողականության գոնե կեսը գործնականում դրսևորվեր երկրում քրեական ենթամշակույթի հանդեպ, ապա քրեածին պատկերը Հայաստանում կլիներ թերևս նվազ «տպավորիչ»»:

 
 
1/2990
bottom of page