«Կաթողիկոսը, երբ քահանա էր օծում, իրավունք ուներ, երբ կարգալույծ է անում, իրավունք չունի՞»․ Էդմոն Մարուքյան
Oct 23, 2025
1 min read

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Դիտեցի Հովհաննավանքի տեսանյութերը և կարգալույծ հռչակված նախկին քահանայի խոսքը:
Ի՞նչ էր պնդում նա, որ Կաթողիկոսը իրավունք չունի իրեն կարգալույծ անել... Այսինքն, Կաթողիկոսը, երբ նույն անձին քահանա էր օծում, իրավունք ուներ, բայց, երբ նույն քահանային կարգալույծ է անում, իրավունք չունի՞... սա ի՞նչ տրամաբանություն է»:




















