top of page

«ՌԴ-ն կոշտ պարտիա է սկսում»․ Տիգրան Աբրահամյան

Aug 13, 2025
1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարավային Կովկասում գծվող նոր իրողությունների պայմաններում Ռուսաստանն աստիճանաբար բաց ու կոշտ պարտիա է սկսում այն սուբյեկտների դեմ, որոնք, ըստ ՌԴ-ի, դուրս են եկել սահմանված խաղի պայմանավորվածություններից:


Ադրբեջանի դեպքում նախախաղը վաղուց էր տրված, սակայն վերջին դրսևորումը Ուկրաինայի տարածքում ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքների խոցումն էր, որը պատասխանն է Ադրբեջանի` Ուկրաինային բաց ուղղվող աջակցությանն ու ՌԴ-ն շրջանցելու պրոյեկտներին Բաքվի աջակցությանը:


Ռուսական և ադրբեջանական սոցիալական մեդիայում փոխհրաձգություն է: ՌԴ-ից ակնարկում են Ադրբեջանի դեմ նոր կոշտ միջոցների գործադրման և հատուկ օպերացիաների իրականացման հավանականությունը, իսկ Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատելով իր ուժերը, պատասխանում է չոր հռետորաբանությամբ և շանտաժային ակնարկներով:


ՌԴ-ն նույնքան բաց դեռ չի նախանշել այն կուրսը, որը ստեղծված նոր իրադրության պայմաններում առաջադրելու է Հայաստանին, սակայն ակնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները կտրուկ փոփոխության են ենթարկվելու»:

 
 
1/2990
bottom of page