«Գոնե հոգեբանների ու իրավաբանների հետ խորհրդակցեք»․ Մարինե Թագակչյան
- Elen Hovsepyan

- Sep 29
- 1 min read

Հաղորդավարուհի, երգահան Մարինա Թագակչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ է նշանակում՝ երեխան հեռախոս չվերցնիդպրոց։
Շատ դպրոցներում, այդ թվում իմ երեխաների, երեխան առավոտյան հեռախոսը հանձնում է և ողջ դասապրոցեսի ընթացքում հեռախոսի երեսն էլ չի տեսնում, իսկ հետո, դասերի ավարտին այն վերադարձվում է, այսինք տվյալ դեպքում հեռախոսը չի խոչընդոտում դասապրոցեսին:
5-6-րդ դասարաններն այն տարիքն է, երբ ծնողը դեռ քիչ քիչ իր վերահսկողությամբ թույլ է տալիս երեխային մենակ վերադառնալ տուն, շատերը հարկադրաբար (աշխատող կամ մանկահասակ այլ երեխաների խնամք ապահովող) և հեռախոսը դա այն միակ կապն է, որի միջոցով ծնողը տեղեկանում է ինչպես երեխան անցավ փողոցը, արդյոք չի շեղել ճանապարհը, անցանկալի, վտանգավոր մարդիկ չեն անհանգստացնում և այլն, չէ որ տանից մեծ հեռավորության վրա գտնվող շատ դպրոցականներ կան։
Այդ դեռահաս տարիքում համ սխալ ու կոպիտ մարդու իրավունքի խախտում է բռնանալ երեխայի այդչափ ցանկալի ու սպասված (արդեն մենակ տուն գամ, մեծ եմ) արդար պահանջին, զրկելով երեխային ինքնուրույնությունից, սխալ է նաև ինքնուրույն թողնելով չվերահսկել այդ վտանգավոր տարիքում քայերը։
Եթե դպրոցահասակների շրջանում «բարեփոխում» եք անում, գոնե հոգեբանների ու իրավաբանների հետ խորհրդակցեք»։




















