top of page

Ընտրատեղամաս չգնալ թվեր պարունակող հագուստով. ԿԸՀ հորդորը

Jun 6
1 min read


ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացում ներգրավված քաղաքացիներին՝ հանձնաժողովի անդամներ, տեխնիկական սարքավորման մասնագետներ, վստահված անձինք, ԶԼՄ-ներ, դիտորդներ, հիշեցնում է, որ քվեարկության օրը մինչ 20։00-ն, նախընտրական քարոզչությունն արգելվում է։

«Կոչ ենք անում ուշադիր լինել հագուստի հարցում, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։ Ընտրողներին ևս հորդորում ենք կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ»,-ասված է  հանձնաժողովի հայտարարության մեջ։

 
 
1/2990
bottom of page