«Մի՛ կործանի էս երկիրը. սա չես մարսելու»․ գյումրեցին՝ Նիկոլ Փաշինյանին
- Elen Hovsepyan

- Oct 20
- 1 min read

«Փաշինյա՛ն, դու որ ընտրվեցիր, Գյումրու ժողովուրդը քեֆ էր անում։ Հիմա դու պիտի էնքան ուրախ լինես, որ իմ քաղաքապետին ես եմ ընտրել, ու դու իրավունք չունես մարդու անունը հանես, խոչընդոտես իր աշխատանքն ու բերման ենթարկես»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասում է Գյումրու բնակչուհին, ով համաքաղաքացիների հետ միասին քաղաքապետարանի դիմաց է՝ հաջակցություն Վարդան Ղուկասյանի։ «Ինքը սա չի մարսելու։ Փաշինյա՛ն, դու ինձ լավ ես ճանաչում, գիտես՝ ում աղջիկն եմ, դու մեր նմաններով ես նստել, բայց Աստված մի արասցե, էս ժողովուրդը կատաղեց, ոտքի կանգնավ, քեզի քո ՔՊ-ական դոդիկները չեն փրկելու, ոչ էլ էս ոստիկանական պատը, այ ապուշ, մի կործանի էս երկիրը»,- ասում է կինը։




















