«Դրա աչքը մեկը չկոխե՞ց 1828թ-ի քարտեզը». Գեղամ Մանուկյան
- Elen Hovsepyan

- 6 days ago
- 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այդպես էլ ԵՊՀ չավարտածը և դիպլոմ չստացածը մնաց անկիրթ ու թերուս: Այսօր էլ Ալիևի փաստաբանությունն անելով, պնդել է, թե ցարական Ռուսաստանի քարտեզների վրա Սևան անունը չի եղել։
Դրա աչքը մեկը չկոխե՞ց 1828 թվականի քարտեզն, օրինակ։ Այստեղ ոչ միայն Սևանը կա, այլև՝ Արցախը։
Թերևս հաջորդ անգամ գրքի փոխարեն սա փոխանցեմ։ Բայց հույս չունեմ, ավելին՝ համոզված եմ, որ չի հասկանա։ Ավելի ճիշտ, չի ուզի հասկանալ...»:




















