top of page

Վատիկանը կարգալույծ է արել եպիսկոպոսի, ով 17 սիրուհի է ունեցել, այդ թվում՝ մի միանձնուհի

Oct 8, 2025
1 min read

Վատիկանը կարգալույծ է արել մի եպիսկոպոսի, ով, ինչպես պարզվել է, 17 սիրուհի է ունեցել, այդ թվում՝ մի միանձնուհի, հաղորդում է Daily Mail-ը։

Սկանդալը բռնկվել է, երբ 51-ամյա քահանա Սիրո Քուիսպե Լոպեսը սխալմամբ անձնական լուսանկարներ և տեսանյութեր է ուղարկել իր մաքրուհուն։ Կինը նյութերը փոխանցել է եկեղեցական իշխանություններին, ինչը հետաքննություն է սկսել։

Լրագրողները հայտնում են, որ երբ եպիսկոպոսի սիրուհիներն իմացել են միմյանց մասին, քիչ է մնացել ձեռնամարտի բռնվեն։ Նրանցից մեկը՝ միանձնուհին, խանդել է Լոպեսին նրա փաստաբանի հանդեպ, ում հետ ևս Լոպեսը կապ է ունեցել:

Սիրային կապերից բացի, Լոպեսը կասկածվում էր նաև եկեղեցական սեփականության ոչ նպատակային կիրառման համար. օրինակ՝ նա եկեղեցական աթոռներ էր օգտագործում մի ռեստորանում, որտեղ, ենթադրաբար, ֆինանսական շահագրգռվածություն ուներ։ Ի դեպ, ռեստորանն ունի բավականին հայտնի անուն՝ Պատաս Արիբա, որը բառացիորեն թարգմանվում է որպես «շրջված»։

Նյութերը փոխանցվել են եկեղեցու ղեկավարությանը, Լոպեսն ընդունել է խախտումները և հրաժարական է տվել։

 
 
1/2990
bottom of page