top of page

Կարելի՞ է միայն Ավագ Շաբաթ պահք պահել

  • 10 hours ago
  • 1 min read


Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:

Այս տարի ավագ շաբաթը սկսվում է մարտի 30-ից։ 

Հիշեցնենք, որ Մեծ Պահքի շրջանը սկսվել է փետրվարի 16-ից, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։

Հարցին՝ կարելի՞ է միայն Ավագ Շաբաթ պահք պահել: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը պատասխանել է.

«Իհարկե, եթե ցանկանում եք պատրաստվել և հաղորդվել Սուրբ Հարության տոնին։ Այս պահեցողությոնը չպետք է շփոթել Մեծ պահքի 40-օրյա հոգևոր ճանապարհորդության հետ, որն ուղեկցվում է Սուրբ գրքի ընթերցանությամբ, աղոթքով ու ապաշխարությամբ։

Մեծ պահքի առաջին և վերջին շաբաթները պահք պահելու որոշ հավատացյալների մտածումը պարզապես ինքնաարդարացման փորձ է։ Եթե որոշել եք Ավագ շաբաթ պահք պահել, անպայման պահեք՝ հաջորդ անգամ պատրաստվելով մեծ պահքն ամբողջությամբ պահելուն»։  

 
 
bottom of page