««Դժոխքի դարպասները» կբացվեն Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը չհամաձայնի Իսրայելի պայմաններին»․ Կաց

«Դժոխքի դարպասները» կբացվեն Գազայում պաղեստինյան արմատական շարժման՝ ՀԱՄԱՍ-ի համար, մինչև արմատականները չհամաձայնեն Իսրայելի պայմաններին և ազատ չարձակեն բոլոր պատանդներին։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։«Շուտով դժոխքի դարպասները կբացվեն և բաց կմնան, մինչև նրանք չհամաձայնեն Իսրայելի պայմաններին, որոնցից հիմնականները բոլոր պատանդների ազատ արձակումն ու զինաթափումն են», - գրել է նա X-ում՝ մեկնաբանելով Գազայում արմատական շարժումը ջախջախելու հրեական պետության իշխանությունների որոշումը։
«Եթե ՀԱՄԱՍ-ը չհամաձայնի, Գազան կվերածվի Ռաֆահի և Բեյթ Հանունի (քաղաքներ, որտեղ իսրայելական զինվորականներն արդեն գործողություններ են իրականացրել)», - հավելել է Կացը։
Պաշտպանության նախարարը հայտարարել է նաև, որ Իսրայելի իշխանությունները հաստատել են Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պաշտպանության ուժերի գործողությունների ծրագիրը։




















