top of page

Ալիևը և Ադրբեջանի իշխանությունը իրավասու չեն Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված որոշում կայացնել. Նարեկ Կարապետյան

  • 1 hour ago
  • 1 min read


Ալիևը և Ադրբեջանի իշխանությունը իրավասու չեն Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված որոշում կայացնել: Այս մասին Կենտրոն ՀԸ «Քրոնիկոն»-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Խաղաղության պայամանգրի և տեքստի մեջ որևէ փոփոխություն չի լինելու, ուղղակի ավելանում է Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորի գաղափարը: Հայաստանի տարածքային ամբողջականությանը կարող է երաշխավորել յուրաքանչյուր երկիր՝ առանց որևէ երկրի թույլտվության, դրա համար մենք իրենց համաձայնվելու կարիքը չունենք:

Տարածաշրջանային այն քարտեզը, որը մենք ունեցել ենք՝ այդ քարտեզով ունենալու ենք ամբողջական Հայաստան՝ 220 քառակուսի կմ վերադարձած՝ Սև լճով, Ջերմուկի հատվածներով»,- նշել է Կարապետյանը:

 
 
1/2761
bottom of page