top of page

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 19
  • 1 min read


Այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։



Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և կամրջի տակ հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու մարմին։



Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար պարզվում է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

 
 
1/2572
bottom of page