top of page

ԱԺ փակ նիստում միջադեպ է գրանցվել. Ինչո՞ւ է հեռացել Հայկ Սարգսյանը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 3
  • 1 min read
ree

Ազգային ժողովի հանձնաժողովների այսօրվա՝ նոյեմբերի 3–ի համատեղ նիստում, ուժային կառույցների հատվածը քննարկելիս նիստը հայտարարվեց փակ։

Քննարկմանը մասնակցելու համար ժամանել են ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

NEWS.am-ը խորհրդարանից հայտնում է, որ փակ նիստի մեկնարկից որոշ ժամանակ անց դահլիճից բարձր ձայներ լսվեցին, ապա հայտնեցին, որ նիստը 10 րոպեով ընդմիջվում է։

Ըստ տեղեկությունների, պատճառը եղել է այն, որ ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը նիստին մասնակցել է համակարգչով, ինչը փակ ձևաչափի դեպքում արգելվում է։

Հայկ Սարգսյանին առաջարկել են դուրս հանել համակարգիչը, սակայն վերջինս հրաժարվել է, որն էլ վեճի պատճառ է դարձել։

Ի վերջո, Հայկ արգսյանը հեռացավ դահլիճից։

 
 
1/2407
bottom of page