Ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետն ու նրա որդին
- Elen Hovsepyan

- Oct 17
- 1 min read

Իջևանի նախկին քաղաքապետն ու նրա որդին ձերբակալվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը։ Վերջինս մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին,- հայտնեցին կոմիտեից։
Նշենք, որ խոսքն Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի մասին է։




















