top of page

«Խրախճանք ժանտախտի ժամանակ». Տեղում ամենաբարձր դրոշն է բարձրացվել. «Հրապարակ»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 21
  • 1 min read
ree

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունն առաջնորդվում է «խրախճանք ժանտախտի ժամանակ» սկզբունքով։


Շաբաթ օրը Սյունիքի մարզի Տեղ սահմանամերձ գյուղի Ուրցասար բարձունքում տեղադրվել է Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր դրոշը, որի համար, ըստ համայնքապետարանի աղբյուրի, 14 մլն դրամ է հատկացվել՝ հարակից տարածքը կարգի բերելու, հողաթումբ հարթեցնելու և նմանատիպ այլ աշխատանքների համար։ Ուրցասարը տեղակայված է Տեղ և Քարաշեն բնակավայրերի միջև։

Միջոցառմանը ներկա են եղել իշխանական պատգամավորներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Պնախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, որը Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի մորեղբայրն է, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը և մի շարք պաշտոնատար անձինք։ Սա այն համայնքն է, որը պատերազմից հետո թշնամու հարձակումների հետևանքով ավելի քան 100 հեկտար հող է կորցրել՝ Կոռնիձոր, Խնածախ, Խոզնավար համայնքների շրջանում, մինչև վերջերս ամենօրյա ռեժիմով այստեղ կրակոցներ էին հնչում։

Մեզ չհաջողվեց համայնքի ղեկավարի հետ կապ հաստատել, մեզ ասացին նաև, որ Ղուլունցի նկատմամբ ապօրինի հանքօգտագործման կասկածանքով վարույթ է հարուցվել, որին կանդրադառնանք առաջիկայում»:

 
 
1/2408
bottom of page