«Նոան» նոր հարձակվող ունի. պաշտոնական
- 4 days ago
- 1 min read

«Նոային» է միանում 27-ամյա ռումինացի վինգեր Վալենտին Կոստակեն։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Մեր թիմին է միանում 27-ամյա ռումինացի վինգեր Վալենտին Կոստակեն:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 31 խաղերում Կոստակեն դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Ռումինիայի քառակի չեմպիոնը և կրկնակի գավաթակիրը «Նոա» է տեղափոխվել «ՈւՏԱ Առադ» ակումբից տրանսֆերային համաձայնագրով ֆուտբոլիստը մեր թիմում կկրի 20 համարի մարզաշապիկը»,- ասվում է հայտարարության մեջ:




















