top of page

Բելգիայի ափերին «Պոսեյդոն» ստորջրյա տրանսպորտային միջոցի փորձարկումը կհանգեցնի այդ երկրի անհետացմանը. Մեդվեդև

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 30
  • 1 min read
ree

Բելգիայի ափերին «Պոսեյդոն» ստորջրյա հեռակառավարվող սարքի փորձարկումը կհանգեցնի դրա անհետացմանը, ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ ի պատասխան սոցիալական ցանցերի օգտատիրոջ կողմից իր գրառման վերաբերյալ արված մեկնաբանության:

Մեդվեդևը գրել է, որ ի տարբերություն «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի, «Պոսեյդոնը» կարող է համարվել աշխարհի վերջի զենք։ Նույն գրառման մեջ Մեդվեդևը շնորհավորել է բոլոր ռուս ընկերներին «Պոսեյդոնի» փորձարկման կապակցությամբ՝ ընդգծելով իր հատուկ շնորհավորանքները Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենին։

Հիշեցնենք, որ Թեո Ֆրանկենին ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն հողին կհավասարեցնի Մոսկվան, եթե Ռուսաստանը հրթիռային հարձակում իրականացնի Բրյուսելի վրա։

 
 
1/2407
bottom of page