top of page

Մենք պետք է որոշենք ուզում ենք մեր երկրում ունենալ լուրջ ղեկավար,թե՞ ունենալ մարդ, ով ամեն օր մի նոր «հետաքրքիր» նյութով համաշխարհային մամուլին մեզ վրա զարմանալու առիթ է տալիս․ Նարեկ Կարապետյան

  • 18 hours ago
  • 2 min read


«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր։



Կուսակցության անդամներն այստեղ ջերմ ընդունելության են արժանացել։


Աջակիցների հետ հանդիպման ընթացքում Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերից։



«Մենք պետք է որոշենք՝ մենք ի՞նչ ապագա ենք ուզում մեր երկրում ունենալ։ Մենք ուզում ենք ունենալ ապահո՞վ երկիր, թե՞ ուզում ենք մի դուռ բացել մեզ համար, որը հետագայում կբերի էլ ավելի գլխացավանքներ։



Մենք ուզում ենք մեր երկրում ունենալ հավասարակշիռ, լուրջ ղեկավար, թե՞ ունենալ մարդ, ով ամեն օր մի նոր «հետաքրքիր» նյութով համաշխարհային մամուլին մեզ վրա, չեմ ուզում ասել ծիծաղելու, բայց զարմանալու առիթ է տալիս։



Տեսեք՝ ի՞նչ են անում մեր հարևանները։ Թուրքերը զարգացնում են իրենց նավատորմը, տեխնիկան են զարգացնում, ճանապարհ են բացում դեպի Չինաստան։ Ադրբեջանցիները ի՞նչ են անում․ կապվում են Թուրքիայի հետ, ճանապարհ են ուզում, զարգացնում են իրենց տնտեսությունը, ռազմական ուժն են զարգացնում, Կասպից ծովով նավահանգիստներ են կառուցում։ Ի՞նչ ենք անում մենք․․․ Մենք կուկուրուզ ենք ուտում... Ի՞նչ ենք անում այս լուրջ աշխարհի փոփոխությունների ֆոնին»,- համակիրների հետ հանդիպմանը ասել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։



Ապա նա անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը մտել քաղաքականություն։



«Գիտեք, որ հնարավորություններ ունի, բոլոր հնարավորությունները ունի՝ այս ամենից հեռու մնալու, նայելու, թե իր երկրում ինչ է կատարվում։ Բայց եկեք հեռու մնանք եկեղեցու դեմ հարձակումներից։ Պատկերացրեք՝ հեռու էինք մնում, պատկերացրեք՝ հեռու էինք մնում, երբ պայմանագիր էինք կնքում, որից հետո բացում էին Հայաստանի դռները ադրբեջանցիների առաջ, որովհետև Ադրբեջանի ղեկավարը ամեն անգամ այդ հարցն է բարձրացնում․․․ Դեռ բարձրացնում է։ Պատկերացրեք՝ հեռու ենք, երբ որ մեր տնտեսությունից ոչ մի բան չի մնում՝ միայն պետական պարտքն է ավելանում։



Պատկերացնու՞մ եք, մեր պետական պարտքը ութ տարվա ընթացքում մի քանի անգամ կրկնապատիկ ավելացել է, ավելի շատ է ավելացել, քան վերջին 28 տարվա ընթացքում։ Սա ցույց է տալիս մի հետաքրքիր օրինաչափություն․ կառավարիչը չի տիրապետում իրավիճակին, կառավարչի փոփոխություն է պետք»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը` եզրափակելով, որ Ուժեղ Հայաստանի քաղաքացին չի՛ լինելու աղքատ երկրի քաղաքացի։

 
 
bottom of page