top of page

«Հարվածողներն առնվազն երեքն են եղել. վնասվածքները դեմքի հատվածում են». Ռուբեն Մելիքյան

Dec 8, 2025
1 min read


ԲԿ-ի բակում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հանրային գործիչ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի վրա հարձակման դեպքին, փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասաց. «Ոստիկանությունից էին ժամանել, գործողություններ էին կատարում: Միհրանը դեռ զննության փուլում է, որոշակի վնասվածքներ ունի դեմքի հատվածում: Առնվազն երեքն են եղել՝ դիմակներով ու հարվածներ են հասցրել, որի մասին արդեն գրել էի»: Հարցին՝ տեղեկություններ կան, որ Միհրան Հակոբյանը նկատել է, որ մի քանի օր իրեն հետևում են, այդպե՞ս է, ասաց. «Այդպիսի տեղեկություն ես էլ եմ ստացել, բայց դա ոչ պրոֆեսիոնալ տեղեկություն է, ընդամենը կարող եմ կիսվել»:

 
 
1/2990
bottom of page