top of page

Զառա Արամյանը վերակենդանացման բաժնում է. դերասանուհու վիճակը ծանր է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 16
  • 1 min read


հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասան Զառա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Մենք տեղեկացանք, որ այս պահին Զառա Արամյանը գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են շատ ծանր։


Armlur.am-ը քիչ առաջ զրուցել է Զառա Արամյանի ամուսնու՝ Արտաշես Գասպարյանի հետ, ով ասաց. «Այո, Զառան շատ ծանր վիճակում է, շնչում է թթվածնի ապարատի միջոցով, լուրջ խնդիրներ կան սրտի հետ կապված։ Այս պահին մեր հույսը միայն Աստծո կամքն է, որ նա այս վիճակից կարողանա դուրս գալ»։

 
 
bottom of page