top of page

Գազայի հատվածի կարգավորման շուրջ բանակցությունները «շատ լավ» են ընթանում․ Թրամփ

Oct 7, 2025
1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Գազայի հատվածի կարգավորման շուրջ բանակցությունները «շատ լավ» են ընթանում, իսկ  ՀԱՄԱՍ-ը համաձայն է կարևոր հարցերի շուրջ պայմանավորվածություններին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Եվ կարծում եմ՝ ՀԱՄԱՍ-ը համաձայնության է գալիս շատ կարևոր հարցերի շուրջ։ Մենք շատ լավ հնարավորություն ունենք համաձայնության հասնելու։ Կարծում եմ՝ մենք համաձայնության կհասնենք»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը։

 
 
1/2990
bottom of page