top of page

Բոլորը պատասխան են տալու․ Աննա Գրիգորյան

  • 13 hours ago
  • 1 min read


«Ազատության հրապարակի այս ոգով ուղիղ մեկ շաբաթից մենք միասին հեռացնելու ենք  Ալիևի խամաճիկին»,- Երևանում ընթացող  «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը։

 Նա հիշեցրեց՝ մեկ շաբաթ է մնացել մինչև ընտրությունները և այս ժամանակահատվածում եղել են գրեթե բոլոր մարզերում։

«Ջերմություն, վստահություն, համառություն ենք տեսել ձեր մեջ և վստահ ենք, որ հունիսի 7-ը ո՛չ միայն ընտրության օրն է, այլ՝ իշխանափոխության օր»։

 Քաղաքական գործիչն ընդգծեց, որ 2021 թվականի ընտրությունները դարձան ճակատագրական Արցախի համար, իսկ 2026 թվականի ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի համար։

 «Հայաստանի և «Արևմտյան Ադրբեջանի» միջև ընտրության առջև են կանգնած և մենք ընտրելու եք՝ Հայաստանը։ Իսկապես անցնող տարիները ամենածանրն էին հայ ժողովրդի նորանկախ պատմության մեջ։Հայ ժողովուրդը 21-րդ դարում ականատես եղավ էթնիկ զտման։ Մենք փաստացի օնլայն հետևում էինք, թե ինչպես են մեր հայրենակիցները էթնիկ զտման ենթարկվում և ինչպես էր մարդաթափվում Արցախը։ Սա պատմական ողբերգություն է։ Այդ ողբերգության համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Գրիգորյանը։

Նա նաև նշեց, որ ադրբեջանցիներն օկուպացրել են հայկական տարածքները։

«Քիչ չէ՝ օկուպացրել են, այսօր գործող իշխանությունն ասում է, որ դեռ կան տարածքներ, որոնք պետք է հանձնվեն։ Մենք պետք է թույլ տա՞նք, որ Ալիևի խամաչիկը նոր տարածքներ հանձնի։Հետևաբար՝ հունիսի 7-ը նաև սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու օրն է։ Վստահ եմ, որ մենք միասնաբար են անելու դա»,- շարունակեց դաշինքի անդամը։

 
 
1/2760
bottom of page