Մաքրուհին ոչնչացրել է արվեստի գործը՝ շփոթելով այն կեղտոտ հայելու հետ
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

What's The Jam-ը հաղորդում է, որ Թայվանի Քիլունգի արվեստի թանգարանը մաքրելիս աշխատակիցն անգիտակցաբար ոչնչացրել է ժամանակակից արվեստի գործ։ Նա ենթադրել է, որ փոշով ծածկված հայելին պարզապես մաքրման կարիք ունի։
Նկարիչ Չեն Սուն-չիի «Շրջված շարահյուսություն - 16» վերնագրով աշխատանքը «Մենքը ես եմ» ցուցահանդեսի մաս էր կազմում, որը ուսումնասիրում էր ինքնության և փոխակերպման թեման ժամանակակից մշակույթում։ Կտավը՝ փոշոտ հայելին, որը մասամբ ծածկված էր ցանցով, նկարչի կողմից օգտագործվել է` որպես միջին խավի ընկալման և ինքնաճանաչման փոխաբերություն։ Երեկոյան մաքրության ժամանակ թանգարանի աշխատակիցը որոշել է, որ հայելին փոշոտ է և զգուշորեն սրբել է այն։
Քիլունգ քաղաքի մշակույթի և տուրիզմի բյուրոն ներողություն է խնդրել նկարչից և սկսել է բանակցություններ վնասի փոխհատուցման համար։ Խորհրդակցություններ են ընթանում նաև թանգարանի ապահովագրական ընկերության հետ։ Իրավաբան Ցայ Չիա-Հաոյի խոսքով՝ փոխհատուցման չափը կախված կլինի ապահովագրական պոլիսի պայմաններից, քանի որ սա դիտավորյալ գործողություն չէ:




















