top of page

Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր

  • 7 hours ago
  • 1 min read


Այսօր՝ հուլիսի 26֊ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։30֊ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին, Ծաղկունք գյուղի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 38-ամյա Զևս Ն․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելով հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

 
 
1/2850
bottom of page