top of page

Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով․ Արսեն Բաբայան

Dec 4, 2025
1 min read

Ավարտվեց Արշակ Սրբազանի ձերբակալման գործողությունը և հարցաքննությունը: Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով: Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին: Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից: 

«Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: 

Ավելի անհեթեթ բան չէինք լսել»,-գրել էր փաստաբան Արսեն Բաբայանը։

 
 
1/2990
bottom of page