top of page

Երևան-Երասխ ճանապարհին ավազով բարձված բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել

Nov 29, 2025
1 min read

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Արմեն Ֆ․-ն իր վարած «Hyundai» բեռնատարով Երևան–Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։



Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։



Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։



Բեռնատարը բարձված է եղել ավազով, և օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհը սպասարկող ճանանշինի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել ավտոմեքենան անվտանգ վայր տեղափոխելու և ճանապարհը մաքրելու աշխատանքներին։

 
 
1/2990
bottom of page