top of page

«Վալոդյա Գրիգորյանի սպանությունը հարված է ոչ միայն ընտանիքին»․ Արշակ Կարապետյան

Sep 24, 2025
1 min read

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր կորցրեցինք մեր ժողովրդի արժանի զավակին` արդարության ու հայրենասիրության մարտիկ Վալոդյա Գրիգորյանին։ Նրա սպանությունը ոչ միայն հարված է ընտանիքին ու հարազատներին, այլև ամբողջ մեր ազգին։


Դատապարտում եմ այս ծանր հանցագործությունը։ Ով ձեռք է բարձրացնում հայրենիքի պաշտպանի, արդարի ու նվիրյալ մարդու վրա, նա հարվածում է պետությանը, ժողովրդին ու մեր երկրի ապագային։


Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վալոդյա Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, Փարաքար համայնքին։


Նրա հիշատակը կմնա կենդանի մեր պայքարում, իսկ արդարության պահանջը` անսակարկելի»:

 
 
1/2990
bottom of page