top of page

Ովքեր են այցելել օկուպացված Շուշի

  • May 2
  • 1 min read


Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները շաբաթ առավոտյան այցելել են Շուշայում կառուցվող Ենի Շուշա մզկիթ:



Պատվիրակությունը ծանոթացել է նոր կառույցի շինարարությանը, որը պետք է դառնա քաղաքի տեսարժան վայր։


Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։


Այցին 62 երկրներից և միջազգային կազմակերպություններից մասնակցում են ավելի քան 150 դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ և այլ ներկայացուցիչներ։


Այցի ընթացքում օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներին ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևը։



 
 
1/2735
bottom of page