top of page

Վթար՝ Երևանում, բախվել են «Mercedes» ու «Chevrolet», մեքենաներից մեկը կոտրել է հետիոտնային լուսացույցն ու ճանապարհի ցուցանակը

Nov 21, 2025
1 min read

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Արմեն Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և Արմավիրի մարզի բակիչ 23-ամյա Դավիթ Մ.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները: 


 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաներից մեկը կոտրել է խաչմերուկում տեղակայված, հետիոտնի համար նախատեսված լուսացույցը, փողոցների ցուցանակը, ծաղկի խանութի դրսի կողմից մի հատված: 

 
 
1/2990
bottom of page