top of page

Coldplay-ի համերգի ժամանակ «kiss cam»-ի սկանդալի կիզակետում հայտնված հերոսուհու «խաբված» ամուսինը խոսել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 days ago
  • 1 min read
ree

Coldplay-ի համերգի ժամանակ «kiss cam»-ի հետ կապված սկանդալային պատմությունը, որտեղ ուշադրության կենտրոնում էին հայտնվել Astronomer-ի նախկին գործադիր տնօրեն Էնդի Բայրոնը և ընկերության նախկին HR տնօրեն Քրիստին Կաբոն, նոր շրջադարձ է ստացել։

Քրիստինի ամուսինը՝ Privateer Rum-ի ձեռնարկատեր և գործադիր տնօրեն Էնդրյու Կաբոն, ասել է, որ ինքն ու կինը «հանգիստ ու խաղաղ կերպով բաժանվել են» սկանդալից մի քանի շաբաթ առաջ։ «Ամուսնալուծվելու որոշումը կայացվել է այդ երեկոյից առաջ», - People-ին ասել է Էնդրյուի ներկայացուցիչը։ Օգոստոսին Քրիստինը պաշտոնապես ամուսնալուծության դիմում է ներկայացրել Նյու Հեմփշիր նահանգի Պորտսմութ քաղաքի դատարան։

Հիշեցնենք, որ հուլիսին Coldplay-ի Բոստոնում կայացած համերգի տեսանյութը ակնթարթորեն տարածվեց ինտերնետում. Քրիստինը և Էնդի Բայրոնը մեծ էկրանին գրկախառնված էին։ Նկատերով, որ իրենք էկրանին են, Բայրոնը անմիջապես թաքնվել է, իսկ Քրիստինը փորձել է  ծածկել դեմքը։ Նույնիսկ վոկալիստ Քրիս Մարտինը կատակել է. «Կամ նրանք սիրավեպ ունեն, կամ պարզապես շատ ամաչկոտ են»։

Սկանդալից հետո երկուսն էլ հրաժարական տվեցին «Astronomer»-ից։

Հետագայում պարզվեց, որ Բայրոնն ամուսնացած էր Մեգան Քերիգան Բայրոնի հետ, իսկ Քրիստինը՝ մինչև վերջերս՝ Էնդրյու Կաբոյի։

Էնդրյուի նախկին կինը՝ Ջուլիա Կաբոն, նույնպես մեկնաբանել է իրավիճակը՝ նշելով, որ նա իրեն պատմել էր Քրիստինի հետ բաժանման մասին դեռևս ամռանը։ Սակայն նա հավելել է, որ «Էնդրյուն ամենալավ մարդը չէ»։

Այժմ Էնդրյու Կաբոն հույս ունի, որ նրանց բաժանման փաստի հրապարակումը «կփակի ենթադրությունները» և թույլ կտա իր ընտանիքին պահպանել գաղտնիությունը։

 
 
bottom of page