Նոր երկրաշարժ՝ Թուրքիայում
Aug 11, 2025
1 min read

Առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ TRT Haber-ի փոխանցմամբ, ցնցումները զգացվել են քաղաքի մի շարք շրջաններում, այդ թվում՝ հանրային հեռուստաընկերության շենքում։
Հիշեցնենք՝ երեկ Թուրքիայում տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 29 մարդ։




















