Հնդկաստանում տղամարդը բենզասղոցով սպшնել է իր 9-ամյա դստերը՝ դպրոցի գնահատականները կեղծելու համար
- May 8
- 1 min read

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում տղամարդը բենզասղոցով սպանել է իր ինը տարեկան դստերը՝ դպրոցական գնահատականները կեղծելու շուրջ վեճից հետո։Դեպքի մասին հաղորդում է հնդկական NDTVհեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իրավապահ մարմիններին։
Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Պունե շրջանի Դուլգաոն Ռաջե գյուղում։ Ոստիկանության պաշտոնյաները հայտարարել են, որ կասկածյալ Շանթարամ Դուրյոդհան Չավանն արդեն ձերբակալվել է իր զուգընկերոջ հետ միասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նրան մեղադրանք է առաջադրվել ապացույցները թաքցնելու և հանցագործության մասին տեղեկատվությունը իշխանություններից թաքցնելու համար։
«Ոստիկանության տվյալներով՝ Մահարաշտրա նահանգի Պունե շրջանում ինը տարեկան աղջիկ է սպանվել հոր կողմից՝ դպրոցական առաջադիմության գնահատականների մատյանի շուրջ վեճի հետևանքով», -հաղորդել է հեռուստաալիքը։
Քննիչների պնդմամբ՝ աղջիկը կեղծել է իր խորթ եղբոր ատեստատը՝ այն բանից հետո, երբ վերջինս իր դասարանում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ ինքը՝ երկրորդը։
«Քննիչները նշել են, որ Չավանը զայրացել է կեղծիքը հայտնաբերելուց հետո և սղոցով հարձակվել է երեխայի վրա՝ նրան մահացու վնասվածքներ պատճառելով», - հաղորդում է NDTV-ն։
Այնուհետև նա, ենթադրաբար, մարմինը փաթաթել է կտորի մեջ և այրել՝ փորձելով ոչնչացնել ապացույցները և մահը ներկայացնել որպես դժբախտ պատահար։
Այնուամենայնիվ, մասամբ այրված մնացորդները հայտնաբերվել և ուղարկվել են տեղական հիվանդանոց՝ դիահերձման և ԴՆԹ թեստավորման համար։
Հետաքննությունը դեռևս շարունակվում է։




















