top of page

Հիմա, մերօրյա «Պինոչետի» միտքն ինչպե՞ս հասկանանք. դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում. Փաստաբանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Jun 9
1 min read


«Նիկոլ Փաշինյանն այսօր դատական համակարգին «հանձնարարեց», որպեսզի այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում»,-գրում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ շարունակելով.

«Թեև անմեղության կանխավարկածի սկզբունքն այսպիսի մարդկանց համար որևէ նշանակություն չունի, այնուամենայնիվ հիշեցնեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ ընտրակաշառք տալու հասարակ հանցակազմի նվազագույն սանկցիան 3 տարի է, իսկ ստանալու դեպքում՝ շատ ավելի նվազ։

Հիմա, մերօրյա «Պինոչետի» միտքն ինչպե՞ս հասկանանք. դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում՝ անտեսելով յուրաքանչյուր մարդու պատժի անհատականացման օրենսդրական և նախադեպային չափանիշները, թե՞ արդեն մտածում է արտահերթ ընտրությունների մասին։

 
 
1/2990
bottom of page