top of page

Լրագրողին հավատարմագրումը դադարեցնելու մասին որոշումը ՀՀ վարչական դատարանը ճանաչել է անվավեր. Սոս Հակոբյան

  • 7 hours ago
  • 1 min read


Փաստաբան Սոս Հակոբյանը գրում է․

«Ինչպես արդեն հայտնել է լրագրող Վահե Մակարյանը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի 01.11.2024 թվականի՝ Վահե Մակարյանին (մեկ ակտով) միաժամանակ նախազգուշացում հայտարարգրելու և լրագրողին հավատարմագրումը դադարեցնելու մասին որոշումը ՀՀ վարչական դատարանը ճանաչել է անվավեր..

Հիշեցնեմ միջադեպը կապված էր եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ, որից հետո Վահ Մակարյանին վարչական լծակներով փորձել էին յուրովի և ապօրինի «պատժել»՝ զրկելով ԱԺ-ում մասնագիտական գործունեություն ծավալելու հնարավորությունից

Նշված գործով ներկայացուցչությունը իրականացրել եմ ես, և պետք է, որ գոհ լինեմ արդյունքից։ Իհարկե մասնակի գոհ եմ, որ դատարանը առնվազն հայտարարեց, որ Դավիթ Առաքելյանը ապօրինի որոշում է կայացրել (սա առաջին դեպքը չէ), և չի տրապետում իրավաբանության տարրական կանոններին, կամ, որն ավելի վատ է, թքած ուներ դրանց վրա։

Ցավալին այն է, որ վարչական դատարանին երկու տարի պահանջվեց այս պարզ արձանագրումը կատարելու համար։ Մի հատ թիթիզ արտահայտություն կա. «Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է»... ինչևէ

Պնդում եմ, որ մեր օրենսդրական մեխանիզմները չափազանց անկատար են նման դեպքերում վարչական մարմիներին կամ պաշտոնատար անձանց էական կերպով (օրինակ՝ ֆինանսական տույժի/ փոխհատուցման եղանակով) նման «սխալներ» կատարելու արդյունքում պատասխանատվության ենթարկելու հնարավորությունների բացակայության տեսանյունից, ինչի պատճառով, Դավիթ Առաքելյանները շարժվում են՝ «ես իմ սև գործն անեմ, հետո յա էշը կսատկի, յա՝ իշատերը....» տրամաբանությամբ»։

 
 
1/2814
bottom of page