top of page

Իրանի նաhատակված հոգևոր առաջնորդը ՀՀ-ին համարում էր ազնիվ հարևան, յուրահատուկ վերաբերմունք ուներ. ՀՀ-ում Իրանի դեսպան

  • 10 hours ago
  • 1 min read


Իրանի նահատակված հոգևոր առաջնորդը ՀՀ-ին համարում էր ազնիվ հարևան, յուրահատուկ վերաբերմունք ուներ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին:

«Մեր հարևան և բարեկամ երկրից՝ Հայաստանի Հանրապետությունից տեսանք վարչապետի՝ մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարության բարձրաստիճան պատվիրակության ներկայությունը Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի վերջին հրաժեշտի արարողությանը, դա խոսում է երկու երկրների միջև հարաբերության և հարատև կապի ու առանձնահատուկ հարաբերությունների բնույթի մասին։ Հարկ եմ համարում իմ շնորհակալությունը և երախտանքի խոսքը հայտնել հայկական պատվիրակության ներկայության համար, դա ևս մեկ անգամ հավաստում է երկու երկրների միջև գոյություն ունեցող կապերը, ժողովուրդների միջև առկա մարդկային կապերը, և այս կապերը էլ ավելի ընդլայնելու ու զարգացնելու անհրաժեշտությունը։

Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ հոգևոր առաջնորդը շատ յուրահատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբ և մեծ սիրով այն միշտ անվանում էր Իրանի ազնիվ հարևան։ Նա յուրահատուկ հարգանքով էր վերաբերվում նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ապրող հայ համայնքի ներկայացուցիչներին և օգտագործում էր ամեն առիթ այդ ընտանիքներին այցեր կատարելու համար, հատկապես այն ընտանիքներին, որոնց զավակները զոհվել էին Իրան-Իրաքյան պատերազմում: Նա հատուկ կերպով ընդգծում էր հայ-իրանական բարեկամության կարևորությունը»,- նշել է Շիրղոլամին:

Դեսպանն ընդծել է՝ հույս ունի, որ Իրանի նահատակված հոգևոր առաջնորդի գաղափարներն ու ներկայացվող տեսակետները հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու ապագայում մեծ ծրագրերի իրականացման ճանապարհին որպես ճրագ միշտ կլինեն մեր ձեռքում:  

 
 
1/2823
bottom of page