top of page

ԲՏԱ նախարարության «ՀայՓոստ»-ը 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում. Մնացականյան

  • 2 days ago
  • 2 min read


«Հանրապետության հրապարակում 11 ամիս առաջ մտա «ՀայՓոստ»՝ փաստաթղթերը ձեռքս, 45-50 րոպե սպասեցի մինչև հերթը հասավ ինձ, տվեցի փաստաթղթերը, և աշխատակցուհին ինձ տվեց մեծ ծրար»,-ԱԺ անբիոնից պատմեց «Ուժեղ Հայաստան»,- խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը՝ ելույթ ունենալով ԱԺ փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածության քննարկման ժամանակ, որի կինը «ՀայՓոստի» տնօրենն է։

Ընդդիմադիր պատգամավորը պատմեց, որ  բեռ էր ուղարկում Իտալիա և այն այնտեղ մաքսազերծելու համար փաստաթղթեր էր շտապ առաքանիով ուղարկում իր այնտեղի գործընկերոջը։

 « Ծրարը, դուք կհիշեք խորհրդային տարիներին, երբ գնում էին երշիկ՝ դոկտորսկի, այդ թղթով էին փաթաթում՝ 300 գրամը թուղթ էր լինում, 700 գրամ երշիկ»,-պատմեց Մնացականյանը՝ շարունակելով.

 «Վճարեցի կանխիկով, ոչ թե քարտով՝ մոտ 25 թշակառուի Լառնակայի թռիչքի գումարի չափ և աշխատակցուհին հետ վերադարձրեց ծրարը՝ ասելով որ ձեռագիր պետք է լրացնեմ»։

 Մնացականյանը պատմեց, որ մի կերպ տպատառերով գրել է ծրարի վրա և առաքանին գնացել է;

 «Անցավ 13 օր, հաճախորդիս գրում եմ՝ թղթերից պատասխան կա, ասում է՝ ոչ։ Անցել է ևս 3 օր և հետ է վերադարձել «ՀայՓոստ» և կրկին 50 րոպե սպասելուց հետո հարցնում եմ՝ ուր է իր փաստաթղթերը, բայց ստանում՝ «չգիտենք» պատասխանը»,-շարունակեց նա։

 Մնացականյանի խոսքով անցնում է ևս 20 օր և իր բեռն արդեն հասնում է Եվրոպա, բայց իր փաստաթղթերը դեռ չեն հասել

«Բեռը 40 օրից հասնում է Իտալիա, կապ եմ հաստատում իտալայիում մաքսային ծառայության հետ և էլեկտրոնային փոստով ուղարկում եմ իմ փաստաթղթերը և կարողանում եմ իմ բեռը մաքսազերծել։ 45-50 օր հետո իմ փաստաթուղթը հասնում է հացեատիրոջը; Պատկերացրեք, որ «ՀայՓոստը» պատկանում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, ԲՏԱ-ն 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը;

 Նա ասաց, որ եթե այս տարի «ՀայՓոստը» 500 մլն վնասով է աշխատել, հաջորդ տարի 1 մլրդ վնասով է աշխատելու և ցանկացած մասնավոր սեփականություն, երբ տրվում է պետությանը՝ ունենում է այս արդյունքը, չի ունենում առաջընթաց և  պետական ծառայողը, չունենալով բիզնես մտածողություն, դարձնում է նման վիճակի։

 
 
1/2863
bottom of page