«Հարգեք ու սիրեք ինքներդ ձեզ». Մարի Պետրոսյանը կիսվել է մարմնի վրա բռնության հետքերով ու նշել, որ ամուսնալուծվել է
- Elen Hovsepyan

- 15 hours ago
- 1 min read

«Հարգեք ու սիրեք ինքներդ ձեզ, դա ձեր ամենագեղեցիկ էներգիան է»,-«Ազիզյանները» սիթքոմից Մարին սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է շոկային կադրերով՝ ցուցադրելով մարմնի վրա բռնության հետքեր: Նա հավելել է, որ ամուսնալուծվել է, և այժմ իր երեք երեխաների հետ է:
Ավելի ուշ Մարին մանրամասնել է.
«Ոստիկանության ժամանակին ու ճիշտ գործողությունների շնորհիվ ամեն ինչ արագ կարգավորվեց։ Հանցագործությունը կատարած անձը հիմա կրում է օրենքով նախատեսված պատիժը։
Բոլոր գործընթացները կատարվել են օրենքի համաձայն, և ոստիկանության, դատախազության ու դատարանի արագ արձագանքի շնորհիվ ես այսօր առողջ եմ ու իմ երեխաների հետ՝ ապահով ու խաղաղ միջավայրում»։




















