top of page

Մենք ադրբեջանցիների՝ ՀՀ այցի ժամանակ անգամ բարձրացրել ենք գերիների հարցը, ինչպես նաև Բաքվում Հիքմեթ Հաջիևի առջև ենք բարձրացրել այդ հարցը. հայկական պատվիրակության ներկայացուցիչ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read
ree

Մենք ադրբեջանցիների՝ ՀՀ այցի ժամանակ անգամ, բարձրացրել ենք գերիների հարցը: Ինչպես նաև՝ Հիքմեթ Հաջիևի առջև ենք բարձրացրել այդ հարցը: Այս մասին Երևանում տեղի ունեցող ասուլիսի ընթացքում ասել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Սուլթանյանը:

Նրա խոսքով՝ ավելին՝  որևէ սահմանափակում ոչ հայկական կողմից, և ոչ էլ ադրբեջանական չի կիրառվել իրենց վրա, որպեսզի գերիների հարցը չբարձրացվի:

Շարունակելով՝ Սուլթանյանը նշել է, որ իրենք պարբերաբար գերիների հարցը շարունակում են բարձացնել նաև միջազգային ատյաններում ու կառույցներում՝ ընդգծելով՝  Կարմիր Խաչի՝ վերջերս բացակայության հանգամանքով  պայմանավորված ևս մի քանի նամակ են ուղարկել այդ կառույցին:

«Ադրբեջանի հետ այս թեմայով ուղիղ խոսելը նոր վիճակ էր: Մեր խոսքը ձևակերպել ենք դիվանագիտորեն ու հիմնավորել՝ նրբանկատորեն, որպեսզի արդյունքում կողմերի միջև առաջանա վստահության ու փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի հետևանքով էլ հույս ունենք այս խնդիրներն ավելի արագ կլուծվեն»,- ավելացրել է պատվիրակության ներկայացուցիչը:

Սուլթանայնը ցավով է նշել, որ հստակ ու կոնկրետ պատասխան չեն ստացել ադրբեջանական կողմից՝ գերիների  թվի, մարդկանց անունների վերաբերյալ:

«Բայց այստեղ հայաստանյան իշխանությունները մեզ հավաստիացրել են, որ շարունակաբար ջանքեր են կիրառում այդ հարցում, մյուս կողմից էլ՝  Հաջիևն է մեզ հավաստիացրել է, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց է ընթանում»,-եզրափակել է  պատվիրակության ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ նոկեմբերի 21-ին ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչներ էին  մեկնել են Բաքու:

Բաքու ժամանած ներկայացուցիչներն էին Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը,

Նշենք նաև,  որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. հարաբերությունների կարգավորման համատեքստում սա պատասխան այց է:

 
 
1/2438
bottom of page