Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել. քաղաքապետարանից ոչ հերքում, ոչ հաստատում են
- 5 hours ago
- 1 min read

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։
«Փաստինֆո»-ի հարցադրմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից խուսափեցին որեւէ կոնկրետ տեղեկատվություն տրամադրելուց՝ նշելով, որ առյուծի չարթնանալու մասին տեղեկությունը չեն կարող հերքել կամ հաստատել։
«Այս պահին քննչական գործողություններ են կատարվում, լրացուցիչ մանրամասները կհաղորդվի»,-հայտնեցին քաղաքապետարանից;




















