Եգիպտոսը Նիդեռլանդներից վերադարձրել է փարավոն Թութմոս III-ի հին կիսանդրին
- Elen Hovsepyan

- 2 days ago
- 1 min read

Եգիպտոսը ստացել է Նիդեռլանդներից նախկինում գողացված կիսանդրին, որը թվագրվում է փարավոն Թութմոս III-ի (մ.թ.ա. 15-րդ դար) գահակալության ժամանակաշրջանին, հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը։
«Նիդեռլանդներում Եգիպտոսի դեսպանատունը ստացել է գրանիդիորիտից պատրաստված արձանի գլուխ, որը անօրինական կերպով դուրս էր բերվել երկրից», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ արտեֆակտը հայտնաբերվել է հոլանդական Մաաստրիխտ քաղաքում 2022 թվականին կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ, որից հետո այն առգրավվել է։




















