top of page

Լուկաշենկոն որոշել է ներում շնորհել օտարերկրյա 14 քաղաքացու, որոնք դատապարտվել էին տարբեր հանցագործություների համար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 day ago
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահի և այլ պետությունների ղեկավարների խնդրանքով, որպես բարի կամքի դրսևորում և մարդասիրության սկզբունքներից ելնելով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է ներում շնորհել մի շարք օտարերկրյա քաղաքացիների, որոնք դատապարտվել են լրտեսության, ծայրահեղական և ահաբեկչական գործունեությանը մասնակցելու և Բելառուսի Հանրապետության տարածքում այլ հանցավոր գործողություններ կատարելու համար, հաղորդում է BELTA-ն։

Ընդհանուր առմամբ, ներում է շնորհվել 14 օտարերկրյա քաղաքացիների։

Նրանցից վեցը Լիտվայի քաղաքացիներ են, երկուական՝ Լատվիայից, Լեհաստանից և Գերմանիայից, մեկական՝ Ֆրանսիայից և մեկը՝ Մեծ Բրիտանիայից։

 
 
bottom of page