«900 հազար դոլարի մսխման պատասխանն ո՞վ է տալու»․ Արթուր Չախոյան
- Elen Hovsepyan
- 2 days ago
- 1 min read

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա էլ հո չեք ասելու, որ աշխատանքները ընդունված չեն, ավարտական ակտ տրված չէ։
Ավինյանին փետրվար ամսին էին զեկուցել, որ թքած կպցրած 900 հազար դոլարանոց այգու աշխատանքները ընդունված են։ Բայց նենց չի, որ զեկուցելուց հետո է այգին քանդվել։ Այ էդպես՝ քանդված վիճակում են այգին ընդունել, ու հետո ասում են, թե բա Երևանի քաղաքապետարանը անորակ աշխատանքներ չի ընդունում։
Իրականում թերությունները էլ ավելի շատ են, քան ես դրանք ներկայացրել եմ։ Լուսավորությունը նորմալ չի աշխատում ու արդեն իրարից պոկվում է։ Նստարանների փայտերը պոկվել են, պլաստմասե հատակի շատրվանները ամեն անգամ ջարդվում են։ Ծառերի և փշրվող քարերի մասին արդեն նշել եմ։ Այսինքն՝ այգում ինչ կա՝ ամեն ինչ անորակ է ու շարքից դուրս է եկել։
Լավ, բետոնե տոմետներին անուն դրեցին, թե բա՝ աղից են փշրվում։ Դրանով պայմանավորված որոշեցին, որ բնական քար տեղադրեն, որ նման պատմություններից խուսափեն։ Էն էլ Ավինյանի տեղադրած քարերն էլ են փշրվում։
Հիմա 900 հազար դոլարի մսխման համար պատասխանը ո՞վ ա տալու։
Թե՞ էլի ի պատասխան պետք ա ասեն՝ Պուտինն ու Չախոյանն են մեղավոր:
Երկիրը կառուցելու փոխարեն երկիրը քանդում են, ու սենց՝ թքած կպցրած անորակ աշխատանքների վրա միլիոնավոր դոլարներ են դուրս գրում, ու ժողովրդին քանդվող «բարեկարգումներ» են հրամցնում։ Ու ժողովուրդն էլ հպարտանում ա, ուրախ-ուրախ, չհասկանալով, որ իր մեջքին աճող արտաքին պարտքը ինքն ա վճարելու։
Հեսա զոմբիներ կհայտնվեն ու կգրեն՝ «Չախոյանը ագենտ ա»։ Բայց խոսքի հարց չեն տա, թե բա՝ էս ինչ զիբիլ քար են շարել, որ քանդվում ա, որ մի հատ էլ Չախոյանը գնացել, նկարել ա։
Նիկոլ Փաշինյան, ծանո՞թ քարեր են»։