top of page

Ես կիրանցեցիների հույզերը հասկանում եմ, բայց կարո՞ղ է խնդիրը նրանից է՝ որոշ քաղաքական գործիչները ստեր են ասում ամեն օր․ Հակոբ Արշակյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 3, 2024
  • 2 min read
ree

ԱԺ նիստում ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ով անդրադարձավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթին, որն ասել էր, Կիրանցում երկրապահ մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ և 2 երիտասարդ որոնք դա թույլ չեն տվել, կալանավորվել են։

«Խոսվեց Կիրանցի ճանապարհի փակման ժամանակ հայտնի դեպքի մասին, երբ երկրապահի մեքենայի դիմապակուն հարվածներ են հասցրել և կոտրել են։ Հետաքրքիր է՝ պարոն Միանասյանը նկարագրում էր, թե ինչ է տեղի ունեցել, ասում էր մեքենան մխրճվել էր մարդկանց բազմության մեջ։ Երբ մեքենան մխրճվում է մարդկանց բազմության մեջ, կադրերում դա երևում է, պետք չէ գալ այստեղ ինչ-որ ապոկալիպտիկ բաներ նկարագրել։ Ակնհյատորեն երևում է, որ ինչ-որ երիտասարդներ ոգևրովել են և կոտրում են այդ մեքենայի ապակիները»,- ասաց Արշակյանը։

Նրա խոսքով՝ ինքը կիրանցեցիիների և այլ սահմանամերձ գյուղերի ժողովրդի հույզերը հասկանում է։ «Նրանց հույզերը հասկանում եմ և խնդրում եմ մի փոքր վստահություն ու համբերություն ունենալ և մենք այս ճանապարհը միասին անցնենք, հարցը դրանում չէ։ Կարո՞ղ է հարցը նրանից է, որ որոշ քաղաքական գործիչներ ստեր են ասում։ Ամեն օր ասում են՝ Հայաստանից գյուղերը տվեցին, թուրքը եկավ մեր բարձրունքները գրավեց և այլն, և այլն, այնքան եք խոսում, մարդկանց հույզերի վրա այնքան եք ազդում, որ նման բաներ են անում՝ օրենքով արգելված, անթույլատրելի»,- նշեց նա։

Նրա խոսքով քաղաքացիների մի հատվածը փակել է ճանապարհը, մյուսն էլ՝ մեքենայով ուզեցել է անցնի և բախում չառաջացնելու համար պետությունը կատարել է իր դերը։ «Քաղաքացիների մի հատվածը, հիմա չեմ ուզում ասել, թե որ հատվածը, ովքեր ոնց, այնտեղ քաղաքացիներ էլ կան, ովքեր որ իսկապես մտահոգված են, շատ չեն բայց կան, փակել են ճանապարհը, ես չեմ ողջունում ամենևին, միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ և չի կարելի նման բան անել, մյուս հատվածն էլ ուզել է անցնի այդ ճանապարհով։

Այսինքն նրա իրավունքը այդ ճանապարհով անցնելն է, մյուսն էլ իր բողոքի ակցիան է իրականացնում։ Ճանապարհը փակող մարդիկ հարձակվել են այդ մեքենայի վրա և կոտրել են հիմա պետության դերը ո՞րն է, որ դուք գալիս խոսում եք, բա ի՞նչ պետք է անի պետությունը, պետք է թողնի երկու կողմի քաղաքացիները իրար հետ սկսեն հաշվեհարդար տեսնե՞լ, պետք է օրենքի շրջանակներում դա կսեցնեն չէ՞ և հրաշալի արել են»,- շեշտեց նա։

1/2410
bottom of page