top of page

Երևանի շենքերից մեկից 30 քաղաքացի տարհանվել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 29, 2024
  • 1 min read
ree

Օգոստոսի 29-ին, ժամը 06:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկի շքամուտքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:05-ին, մարվել՝ 07:15-ին: Այրվել է բազմոց, մալուխ՝ 15 գմ, ջերմահարվել է 15 էլեկտրական հաշվիչ:

Փրկարարները շենքից տարհանել են 30 քաղաքացու: Շտապօգնության աշխատակիցները երկու քաղաքացու տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

1/2411
bottom of page