top of page

34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգեկված հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահшցել է

  • 11 hours ago
  • 1 min read


Այսօր՝ հուլիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած «ROX» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են հետիոտնի մահը։

 
 
1/2827
bottom of page