Նախորդ ընդդիմության հետ տեղի ունեցածը ծաղիկներ է լինելու նոր ընդդիմության համար. ՔՊ-ական պատգամավոր
- 2 hours ago
- 1 min read

«Անցել են արդար և թափանցիկ ընտրություններ, ԿԸՀ-ն արձանագրել է ընտրության վերջնական արդյունքները։ Ընտրությունների արդյունքների վիճարկման որևէ հիմք չեմ տեսնում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ընդդիմությունը զրո բովանդակությամբ է մտել քաղաքականություն։
«Հայաստանում չի կարող լինել քաղաքական ուժ, որի միակ հենարանը փողն է։ Մարդիկ զրո բովանդակությամբ մտնում են քաղաքականություն՝ օգտագործելով փողը, տեսնում ենք, որ որոշակի ազդեցությունների կարողանում են հասնել, օրինակ, ժողովրդից մանդատներ գողանալ։ Պետք է օրենսդրական մակարդակում կանխվի, այնքան խիստ օրենսդրական կարգավորումներ լինեն, որ նրանց արգելվի զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել ընտրական գործընթացներին։ Առաջիկայում մի շարք համայքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, մինչ այդ պետք է որոշումներ կկայացվեն, այս իմաստով օրենսդրությունը մշակվի»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ ընդդիմությանն Ազգային ժողովում դաժան իրականություն է սպասվում. «Մենք նրանց քաղաքական առումով ոչնչացնելու ենք Ազգային ժողովի դահլիճում, նախորդ ընդդիմության հետ տեղի ունեցածը ծաղիկներ է լինելու նոր եռագլուխների համար, որոնք կմտնեն խորհրդարան։
Հատ-հատ պատասխան են տալու իրենց հնչեցրած յուրաքանչյուր կեղծ թեզերի համար»։




















