Քահանաներին արգելել են վերադառնալ ծառայության վայր, տանում են 25-օրյա վարքական հավաքի
- 2 hours ago
- 1 min read

ՌԴ Վորոնեժի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արսեն քահանա Իսրայելյանը և Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Երեմիա քահանա Վարդանյանը զրկվել են իրենց ծառայության վայր վերադառնալու հնարավորությունից, քանի որ այդպես է որոշել ԱԱԾ-ն։ Այս մասին ահազանգում է լրագրող Սյուզի Բադոյանն ու մանրամասնում.
«Խոսեցի Տեր Երեմիայի հետ, ով Իժեւսկի հայկական եկեղեցու հոգեւոր սպասավորն է.. քահանան ասաց, որ այո, իրենք չեն կարող վերադառնալ ՌԴ, քանի որ ինքն էլ, Վորոնեժի հոգեւոր սպասավորն էլ Հայաստան կարճատեւ այցի օրերին ծանուցում են ստացել` 25-օրյա վարժական հավաքներին տանելու մասին։
Ներկայացել են զինկոմ, պատրաստակամ են ծառայել Հայրենիքի Զինուժին երկրորդ անգամ։ ՊՆ ծառայողները քահանաներին հասկացրել են` ճար չունեք, վերադարձն արգելված է ու հենց այսօր` հունիսի 23-ին պիտի մենկնեն ծառայության։ Ընդգծեմ` երկու քահանաներն էլ նախկին գնդերեցներ են։ Նրանք կարճատեւ կվերադառնան ծառայության` արդեն զինվորական համազգեստեվ ու զենքը ձեռքին»։




















