Արդյոք առնվազն ԲՀԿ–ի մասով ՍԴ որոշումն արդա՞ր էր. հարց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանին
- 6 hours ago
- 1 min read

Գտնում եմ, որ բարձր դատարանի դատավորը իրավասու չէ գնահատական տալ բարձր դատարանի որոշմանը, առավել եւս այն պայմաններում, երբ հրապարակված է որոշման միայն եզրափակիչ մասը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԲՀԿ–ի մասով ՍԴ որոշումն արդար էր։
«Որոշումը կտեղադրվի դատարանի կայքում եռօրյա ժամկետում։ Կխնդրեմ որոշման վերաբերյալ դատողություններ անել ամբողջական տեքստին ծանոթանալուց հետո»,– ասաց նա։




















